-
22.10.2020|
13:01
Տղերք, Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։
-
22.10.2020|
13:00
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։
Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
-
22.10.2020|
12:58
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։
-
22.10.2020|
12:55
Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
-
22.10.2020|
12:53
Հայաստանը կոչ է անում «Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»՝ հայտարարում է ԱԳՆ-ն:
-
22.10.2020|
12:51
Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է: Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ:
-
22.10.2020|
12:43
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման պահանջ լինի:
-
22.10.2020|
10:27
Հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։
-
21.10.2020|
21:44
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։
-
21.10.2020|
21:42
Արթուր Դավթյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: